01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Հայկական բանակը պատրաստ է »

 ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին Պաշտպանության փոխնախարար, ՀՀ ՊՆ նյութատեխնիական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը հայտարարեց, թե այսօրվա դրությամբ հայկական բանակը մարտունակ է, պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք՝ նվազագույն կորուստներով:

Անդրադառնալով ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացան խնդիրներին, նա նկատեց, թե այս ուղղությամբ կատարվել են ԶՈւ սպառազինության ընթացիկ և երկարաժամկետ ծրագերի համալիր մշակում: «Ինչպիսին էր օրինակ՝ խորհրադային ժամականերից ժառանգություն ստացած տեխնոլոգիական սարքավորումները գրեթե ամբողջությամբ ֆիզիկապես և բարոյապես մաշված էին, և այդ բազայի վրա նոր արտադրական տեխնիկայի մշակում և առաձնապես արտադրությունը դառնում էր համարյա անհնար»,-ասաց նա:

«Լուրջ խնդիրներ կային և ներկայումս էլ կա կադրերի պատրասման հարցը: Այսպես ընկերությունները ինժեներական և կադրային տարիքային ցենզը տանում է 55-70 տարեկանը, կադրերի վերապատրաստման ուղղությամբ քայլեր չանելը կբերի արմատական խնդիրների»,-ասաց նա և նշեց, թե հիմնականում աշխատողները ստանում են 120-150-հազար դրամ, և երբ երիտասարդներին ներգրավում են, նրանք գալիս են մասնագիտանում, սակայն ավելի բարձր առաջարկ ստանալով՝ գնոմ են:

Վերջում փոխնախարարը նշեց, թե այս ուղղությամբ ունենք մեծ ապագա, եթե ծրագրի շրջանակներում լուծվեն երկու հիմնախնդիրները: «Ամենակարևոր խնդիրը մեր արդյունաբերական գործարանների արդիականացումն է, առանց տվյալ խնդիրը լուծման մենք հետագայում լուրջ խնդրի առաջ կգանգենք»,-ասաց նա: Երկրորդ խնդիրը մասնագետների պատարաստումն է և ոլորտի մասնագետների տարքիային ցենզը, որը պետք է լուծվի Կրթության և գիտության նախարարության հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ