06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախարար Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին

Մայիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։

Նախարար Նալբանդյանը, ողջունելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության առաջին այցը Հայաստան, ընդգծեց, որ խորհրդարանական փոխայցելությունները կարևոր են երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեռ 2004թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և կարևորեց, որ պատգամավորները շարունակաբար հետևողական մոտեցում են ցուցաբերում այս հարցում։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանում 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր բանաձևի ընդունումը։ 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ժխտողականության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հոլանդացի պատգամավորները նշեցին, որ այցի գլխավոր նպատակը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացմանն իրենց նպատը բերելն է, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ծանոթանալը։ Հյուրերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական պատվիրակության այցին կհետևեն այլ բարձրաստիճան այցեր Հայաստան։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հոլանդացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ գործադրվող ջանքերը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ