06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կվերանա աշխատանքային գրքույկը. ուշագրավ փոփոխություններ են նախատեսվում /վիդեո/

 Հայաստանի հանրապետության աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց սպասվող փոփոխությունները: Նախ փոփոխություն է նախատեսվում աշխատանքային գրքույկի հետ կապված:

Աշխատանքային գրքույկ այլևս պետք չէ վարել , և առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է մեկ տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները օրենքով սահմանված կարգով լրացնել և հանձնել աշխատողներին:

«Շատ քիչ երկրներ են, որ պահպանում են աշխատանքային գրքույկի ինստիտուտը: Թեթևացնում ենք գործատուի և աշխատողի հարաբերությունները և տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը, որ վարվում է  հանրային պետական ծառայության կողմից, այսինքն՝այն, ինչ-որ անհրաժեշտ է աշխատանքային փորձի մասին,  արդեն կա, ավելորդ պրոցես է գրքույկ վարելը: Աշխատողը կարող  է իր աշխատանքի մասին ցանկացած տեղեկություն ստանալ»,-բացատրեց Ավետիսյանը:  

Նրա խոսքով՝ կառավարությունը հետագայում կսահմանի այն գործընթացը, թե ինչպես աշխատողը կարող է դիմել, ում դիմի՝ ստանալու համար տեղեկատվություն իր աշխատանքի մասին:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է  հատուկ կամ մասնագիտական ստաժային հասկացությանը. «Հստակ սահմանվել է, որովհետեւ դա շատ կարեւոր է հետագայում կարիերան ձևավորելու համար: Սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, որովհետև կապված է արձակուրդի իրավունքի իրացման հետ ու այլ աշխատանքային իրավունքների իրացման հետ»:

Նախատեսվում է նաև, որ փորձաշրջան չի սահմանվում գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար, այսինքն՝ եթե ուսանողը կամ աշխատանքային դաշտ առաջին անգամ մտնողն արդեն իսկ անցել է ուսուցում կոնկրետ որևէ աշխատավայրում, ապա այդտեղ աշխատելու համար փորձաշրջան չի պահանջվելու:

Ուշադրության արժանի օրենսդրական կարգավորումներից է մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքի հետ կապված հարաբերությունների ձևավորումը, որը գործող օրենքով կարգավորված չէ: «14 տարեկան երեխաների աշխատանքը կամ որոշակի ծառայությունների մատուցումը որոշակի ոլորտներում՝ սպորտ, մշակույթ և այլն, կա, և կարգավորման անհրաժեշտություն կա: Նախագծով առաջարկվում է շատ հստակ կարգավորում, թե երեխաները որ ոլորտում կարող են աշխատել, թե աշխատաժամանակի կարգավորումը՝ ժամաքանակի, և հանգստի ժամանակի, նաև թե ովքեր են կնքելու նրանց փոխարեն պայմանագրերը»,-ասաց բանախոսը: 

Նախատեսվում է նաև, որ ամրագրվելու են փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ