17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նաիրիտցիները փորձել են կտրել նախագահի ճանապարհը

Այսօր «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցները  հավաքվել էին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում և սպասում էին նախագահին։ «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցների մոտով նախագահի ավտոշարասյունը անցավ ՝ այդպես էլ ուշադրություն չդարձնելով ակցիայի մասնակիցների  «պարտքի մարում» վանկարկումներին:

«Ամեն անգամ այստեղ գալուց մտածում ենք, որ այս անգամ մոտենալու է մեզ, զրուցելու մեզ հետ։ Սակայն ապարդյուն»,-ասաց գործարանի աշխատակիցներից Կարինե Մադաթյանը։

Գործարանի աշխատակիցներից Նելլի Կարոյանն էլ նշեց․ «Պետք է փողոցի մեջտեղում պառկեի, վստահ եմ ավտոշարասյունը  ինձ վրաերթի ենթարկելով կանցներ»։

Գործարանի աշխատակիցները վերջնականապես որոշեցին, որ պետք է կտրուկ քայլերի դիմել և առաջին քայլը կլինի նստացույցը, որին կհաջորդի նաև հացադուլը․«Մենք մեր բողոքի ձայնը տարբեր կերպ կբարձրացնենք, էլեկտրաէներգիա են թանկացնում նաիրիտցին գումար չունի վճարելու, չի վճարի։ Միայն ճնշումներ գործադրելով կհասնենք հաջողության»,-մեզ հետ զրույցում նշեցին նրանք: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ