11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արամ Ա-ն ասուլիս կտա Թուրքիայում ընտրություններից առաջ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ-ում Հովվապետական այցելության ընթացքում մոտիկից հետեւում է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած իր հայցին:

Այս գործի շրջանակներում նա Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել այդ դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, որը դրական արժեւորում է ունեցել մինչ օրս կատարված աշխատանքներում:

Վեհափառ Հայրապետն ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների հատկանշական երեւույթները, շեշտել է նոյն թափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Այս բոլորի լույսի տակ, որոշվել է մայիսի ընթացքում Կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Ստամբուլում, Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ