11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայաստան

Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են  բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կազմակերպած «Աուտոբորբոքային հետազոտության ապագան` ժառանգական պարբերական տենդերի գենետիկական և կլինիկական ասպեկտները» խորագրով հերթական  գիտաժողովն այդ հիվանդություններիախտորոշման և բուժման գործումաշխարհի առաջատար մեթոդների ներդնմաննպատակ է հետապնդում։ 

«Մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությունն ինքնին ոգևորիչ է։ Դա  նաև բարձր գնահատական է այս ուղղությամբ մեր երկրում իրականացվող աշխատանքների։ Ձեր փորձը մեր բժիշկների մասնագիտական կատարելագործման համար նշանակալի ներդրում կունենա»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Դանիայից ժամանած պրոֆեսորները աուտոբորբոքային հիվանդությունների, այդ թվում` պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման նոր նվաճումներին մեր բժիշկներին հաղորդակից դարձնելուց բացի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար հետազոտում են նախապես ընտրված ծանր հիվանդներին։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ