Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ԼՂ հարցը Ռիգայում. ԵՄ ներկայացուցիչ
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости–ն:
Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները: Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը: