Այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի. Գասպարյանը՝ ՀԽ անդամների գործից /վիդեո/
«Այնքան մեթոդներ կան, որ ես սկսեմ այդ մեթոդներից խոսել, հաստատ ուղեղի ցնցում կստանաք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան քրեածին երևույթների դեմ պայքարի համար: Նա նշեց, որ մեթոդները շատ են, սակայն պետք է հասկանալ՝ հանցագործության հետ կապված պատրաստի մեթոդներ գոյություն չունեն:
«Ամեն դեպքին պետք է մոտենալ՝ կոնկրետ դեպքի հանգամանքներից ելնելով և կոնկրետ դեղամիջոցներ ընտրել դրա, դրա ծնոթ երևույթների և հետևանքների հետ կապված»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանն, ապա Գասպարյանն ասաց. «Ճիշտ է, օբյեկտիվ է և ևս մեկ անգամ ճիշտ է»: Հարցին, թե ճիշտ է նրանց ազատ արձակումը, ոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին ճանճը ոչինչ չէր փչացնի, և կարելի էր ազատ արձակել, բայց քրեական գործը կա, և նախաքննությունը շարունակվում է:
Որոշ երևույթների համար ոչ մի նշանակություն չունի՝ տոն է, սուգ է, ինչ է, իրենց փոքրիկ փառասիրությունն են ցույց տալիս»,-եզրափակեց նա: