18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեմիրճյանն ուղեկցում էր Տեր-Պետրոսյանին

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման առիթով այսօր հաղթանակի զբոսայգի էր ժամանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանկույանը , Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանըև այլք: ՀՀ առաջին նախագահն այստեղ էր եկել թոռնուհու հետ, նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ:

 Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Նշենք, որ մամուլում ավելի վաղ անդրադարձ էր եղել Տեր-Պետրոսյանի ու Դեմիրճյանի հարաբերությունների մասին: Գրվել էր, որ նրանց միջև «սև կատու» է անցել, և ենթադրվում էր, որ այսօր էլ նրանք առանձին կգան զբոսայգի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ