21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հերոս պապերի տարած հաղթանակներով ոգեշնչված՝ մեր նորօրյա հերոսները դարձած ազատամարտիկները»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ.

Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ,

սիրելի հայրենակիցներ,

մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն, որի առիթով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս:  

70 տարի առաջ մեր պապերն իրենց սխրանքով հերթական անգամ փաստեցին, որ ոչ ոք և ոչինչ չի կարող հաղթել սեփական հայրենիքը պաշտպանող, հարազատ տան, օջախի պաշտպանության համար մարտնչող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում խաղաղասեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ միշտ պատրաստ է անողոք պայքար մղելու բոլոր նրանց դեմ, ովքեր ոտնձգություն կկատարեն մեր Հայրենիքի նկատմամբ, կփորձեն խաթարել մեր ժողովրդի անդորրը: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակը ևս դրա վկայությունն էր:

Իմ խորին համոզմամբ, բնավ պատահական չէր, որ հերոս պապերի տարած հաղթանակներով ոգեշնչված՝ մեր նորօրյա հերոսները դարձած ազատամարտիկները ևս հենց մայիսի 9-ին ազատագրեցին պատմական Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաք Շուշին՝ դրանով ևս մեկ հերոսական էջ գրելով հայ ժողովրդի պատմության մեջ ու բոլորիս համար այս օրը դարձնելով կրկնակի տոն:

Հաղթանակի օրը նաև պատմությունից դասեր քաղելու լավ առիթ է, յուրօրինակ հիշեցում, որ պետք է անել ամեն ինչ, որ այլևս երբեք պատերազմներ չլինեն: Եվ այսօր երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր հերոսներին ու խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև՝ մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ