11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Մեկնարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետի պաշտոնական այցը Հայաստան

 Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն 2015թ. մայիսի 12-18 պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ գնահատելու երկրում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի իրավիճակը:  
 
«Անհամբեր սպասում եմ գնահատելու կատարված առաջընթացը և Հայաստանում երեխաների վաճառքի և սեռական շահագործման մարտահրավերները՝ վերոնշյալների բոլոր դրսևորումներով», – ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից  լիազորված անկախ փորձագետը՝ երեխաների վաճառքի և սեռական շահագործման դեմ պայքարի և կանխարգելման համապարփակ ռազմավարությունների խթանման  և  զոհ դարձած երեխաների վերականգնման և վերաինտեգրման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու  նպատակով:
 
«Ես խոսելու եմ զոհ դարձած, ինչպես նաև խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների հետ՝ կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին ուղղված իմ առաջարկություններում նրանց կարծիքը ներառելու համար», -ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն, որը Հայաստան կայցելի ՀՀ կառավարության հրավերով:
 
Իր յոթօրյա առաքելության ընթացքում մարդու իրավունքների փորձագետը կհանդիպի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ ազգային և տեղական մակարդակներով: Նախատաեսված են հանդիպումներ նաև երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության անդամների և ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցեր երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ Երևանում, Վանաձորում և Գյումրիում:
 
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կներկայացնի իր ամբողջական զեկույցը 2016թ. մարտին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ իր այցի ժամանակ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ