28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը ողջունել է «INVEST ARMENIA 2015» բիզնես ֆորումի մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած  «INVEST ARMENIA 2015» բիզնես ֆորումին: Հայաստանում ներդրումների խթանմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բիզնես ֆորումին մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ, հայաստանցի գործարարներ ու Հայաստան ժամանած գործարար խմբեր: 

Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետը կարևորելով համաժողովի անցկացումը, ընդգծել է, որ այն հրաշալի առիթ է ընձեռում Հայաստանի ու, մասնավորապես Երևանի տնտեսության պոտենցիալը, ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար:

«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, բնականաբար, նոր պահանջներ են առաջադրում տնտեսական և գործարար դաշտում: Եվ այդ համատեքստում առանձնակի է կարևորվում նման համաժողովների կազմակերպումը, քանզի սա նաև յուրօրինակ հարթակ է դառնում թե՛ երկուստեք գործարար հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար, և թե՛ հարմար առիթ՝  հաջողված փորձի փոխանակման ու նոր կապեր հաստատելու համար: Համաժողովի մասնակից երկրների աշխարհագրությունը, գործարար աշխարհի լավագույն ներկայացուցիչների մասնակցությունն էլ իրենց հերթին հրաշալի առիթ են ընձեռում Հայաստանի ու, մասնավորապես Երևանի տնտեսության պոտենցիալը, ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար: Ուզում եմ հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քննարկելու ներդրումային բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց հաստատուն նպաստը կարող են բերել մեր հինավուրց քաղաքին և մեր համաքաղաքացիների բարօրությանը»,- նշել է քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել ֆորումի մասնակիցներին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ