17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինձ համար կարևոր չէ՝ ով, ինչ է, ում տղան է … »

«Իշխանությունները Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց ճակատներին դրոշմեցին «Մենք բոլորս Լիսկա ենք» դաջվածքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի կրկին ծեծկռտուքի կենտրոնում հայտնված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի հետ կապված միջադեպին:

«Ես ցավում եմ, որ մեջբերում եք ձեր նշած քաղաքական գործչին, ցանկություն չունեմ նման տիպի գործչին անդրադարձ կատարելու ու մեկնաբանելու»,-այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Զուրաբյանի մատնանշած դաջվածքին: Բաղդասարյանն ընդգծեց, որ գործի քննությունը իրավապահների ուշադրության կնտրոնում է, և ինքը ոչինչ չի կարող ասել.

«Ինձ համար կարևոր չէ՝ ով, ինչ է, ում տղան է, դա իրավապահների գործն է, մենք հետևողական ենք լինելու, որ օրենքը լինի բոլորի համար, երբ իրավապահներն անեն հայտարարություն, մեր մեկնաբանությունը կանենք»,-եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ