11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շուշին նույնպես մեզ համար ծայրահեղականության դեմ հաղթանակի օրինակ է

«Մենք հնարավորինս բարձր մակարդակով անցկացրեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, բայց պետք է նաև հավուր պատշաճի նշել հերոսամարտերը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նա նկատեց, որ Հայրենական մեծ պատերազմն ու Շուշիի ազատագրումը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և հաղթանակներ տանել:

«Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն իսկապես Հայրենական էր, քանի որ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում հայ ժողովրդին նոր ցեղասպանություն էր սպառնում:Չմոռանանք, որ Թուրքիան ամբողջ պատերազմի ընթացքում Գերմանիային մեծ թվով հումք էր մատակարարում»,-նշեց պատմաբանը` ընդգծելով, որ հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ այդքան մեծ թվով զինվորներ մասնակցել են պատերազմի: 

Անդրադառնալով Շուշիին` պատմաբանը նշեց, որ այն մեր նորագույն պատմության կարևորագույն հաղթանակն էր. «Շուշին նույնպես մեզ համար ծայրահեղականության դեմ հաղթանակի օրինակ է: Մենք պետք է միջազգային ասպարեզում մշտապես խոսենք Շուշիի ազատագրման կարևորության մասին, քանի որ շատ տեղերում Շուշին ներկայացվում է որպես Ադրբեջանի մշակութային կենտրոն»,-նշեց նա` հավելելով, որ Շուշիի ազատագրմանը մասնակցեցին այն սերունդները, ում պապերը պայքարել էին ֆաշիզմիդեմ:

 Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ