11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրաժարվել է հաց թխել թուրքերի համար, ինչից հետո ընտանիքի 15 անդամին սպանել են

Սաթենիկ Հակոբյանի պատմությունը

Մուշ

Սաթենիկ Սարգսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նրա մայրը եղել է թուրք փաշայի հացթուխը: 1915-ին, երբ սկսել են կոտորել հայերին, նա չիգնացել հացը թխելու, թուրքը ասել է՝ ինչու չես գալիս գործիդ, իսկ նա էլ պատասխանել է՝ «Դուք մեր հայերին կոտորեք ու իմ ձեռքի հացը ուտե՞ք: Չեմ թխի»:Դա պատճառ է դարձել, որ ընատանիքի 15 անդամին կոտորեն:

«Իմ տատիկը՝ Հակոբյան Սաթենիկ Հակոբի, ծնվել է Մուշ քաղաքում: Նրա մայրը եղել է թուրք փաշի հացթուխը: 1915-ին, երբ սկսել են կոտորել հայերին, տատիս մայրը չի գնացել հացը թխելու, թուրքը ասել է՝ ինչու չես գալիս գործիդ, իսկ նա էլ պատասխանել է՝ «Դուք մեր հայերին կոտորեք ու իմ ձեռքի հացը ուտե՞ք: Չեմ թխի»:

Ու դա եղել է պատճառ, որ 15 հոգու կոտորեն: Տատիկս ու եղբայրը մի կերպ փրկվել են: Միայն գիտեմ, որ մեծ քրոջ ամուսինը՝ Հակոն, որն Անդրանիկի զինվորներից էր, գալիս է Մուշ ու տեսնում, որ իր կինոջն ու 2 երեխային կոտորել են: Մի կերպ գտնում է տատիկիս ու  եղբորը, բերում է Հայաստան ու հանձնում Լենինականի մանկատուն: Տատիկս պատմում էր, որ իրենց՝ որպես առողջ ու գեղեցիկ երեխաների, ընտրել են, որ տանեն Ամերիկա, սակայն կառավարությունը չի թույլատրել: Ասել են՝ մեր որբերին մենք ենք պահելու…

Տարիներ անց քրոջ ամուսինը կապ է ունեցել իրենց հետ, նորից ամուսնացել է մի մշեցի կնոջ հետ ու երեխաների անունը դրեն նույնը, ինչ սպանվածներինն էր:

1960-ից հետո, երբ տատիկս Էջմիածնի Շահումյան գյուղում արդեն ամունացրել էր իր տղաներին, գնում է աղբյուրից ջուր բերելու, մի կին է մոտենում ու հարցնում՝ որտեղի՞ց ես, ի՞նչ էր ձեր շան անունը:

-Չալո:

-Ի՞նչ ծառ կար ձեր բակում:

-Չինար:

Էլի մի շարք հարցեր ու բավարարված լինելով՝ կինն ասում է. «Ես քո քույրն եմ, մոտ 50 տարի քեզ եմ փնտրել, երկար դեգերումներից հետո հազիվ գտել եմ»: Նա էլ ապրում էր Հոկտեմբերյանի Փշատավան գյուղում»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ