11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանից Մոսկվա` ոտքով. Հայ թոշակառուն կրկնեց հոր ճանապարհը /վիդեո/

Հայաստանից 76-ամյա թոշակառու Գրիգորի Թեփոյանը ավարտել է իր ճանապարհորդությունը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին: Հայ պապիկը Երեւանից ոտքով հասել է Մոսկվա` ի հիշատակ պատերազմի մասնակից իր հոր, ով պատերազմի ժամանակ ճիշտ նույն ճանապարհն էր անցել, հայտնում է Новости Mail.Ruն:

2200 կիլոմետրը հայ թոշակառուն անցել է 46 օրվա ընթացքում, օրական նա 50 կիլոմետր քայլել է: Մոսկվա մտնելիս նրան մեծ շուքով, երգ ու պարով դիմավորել են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները:

«Մայիսի 9-ին Հաղթանակի շքերթից հետո ես ծաղիկներ կդնեմ Անհայտ զինվորի գերեզմանին: Ես համարում եմ, որ նրանք բոլորն իմ հարազատներն են, լինեն հայ թե ռուս, տարբերություն չկա»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ