18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր փակ փողոցներ կան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. 

Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար փակվել է Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին  փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:

Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի   1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:   

Պատճառվող անհարմարության համար  հայցում ենք ձեր ներողամտությունը:  

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ