17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ընտրեց Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել սատարել ոչ թե իր անդամ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, այլ ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:

Թեկնածուների առաջադրումը սկսվելու է մայիսի 13-ից, և հայտնի չէ նույնիսկ, հարազատ կուսակցության սատարումը չստանալու դեպքում Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, կառաջադրվի, թե ոչ: Հայտնի են, սակայն, նրա պարբերաբար լարվող հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն այդ հարաբերություններն ակտուալ էին ՀՀԿ-ԲՀԿ պայքարի ակտուալության պայմաններում: Այսօր իրավիճակը փոխվել է, և ՀՀԿ-ի դիրքորոշումն, իհարկե, այդ փոփոխության վկայությունն է:

Իհարկե, Հանրապետականը Գագիկ Ծառուկյանի թեկնածուին սատարումը թողել է Կոտայքի մարզային կառույցի իրավասությանը, այսինքն՝ սատարել են բավական ցածր ռանգով, այդպիսով ընդգծելով միգուցե սատարվողի ռանգը: Իսկ սատարվողն, իհարկե, ոչ թե բուն թեկնածուն է, այլ Գագիկ Ծառուկյանը: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ