01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԻՊ-ը մերժեց նաիրիտցիներին. պատրաստվում են նստացույցի/վիդեո/

«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատողները մի շաբաթից նստացույց կսկսեն կառավարության շենքի մոտ։ Նրանց վրդովեցրել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պատասխանը՝ իրենց դիմումին:

Իրենց իրավունքները պաշտպանելու համար շաբաթներ առաջ գործարանի աշխատողները դիմել էին նաև օմբուդսմենի գրասենյակին և այսօր ստացել էին Կարեն Անդրեասյանի նամակը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարդու իրավունքների պաշտպանին ևս նույն պատասխանն է տվել՝ պարտքը կմարվի գործարանի ոչ պիտանի գույքի վաճառքից հետո։

Նախարարից ստացած պատասխանից հետո մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է նաիրիտցիների բողոքի քննարկումը՝ պնդելով, թե խախտումները վերաբերում են ոչ թե պետական մարմինների, այլ գործարանի տնօրինության աշխատանքին։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ