«Պետք է էս ձևով իշխանության մռթին հասցնենք» /վիդեո/
«Էդ արտահերթ պահանջողները որտե՞ղ հասան: Այս տարիների ընթացքում ընդդիմություն կոչված ուժերն արտահերթ ընտրություններ էին պահանջում, որ դիվիդենտներ շահեն: Ժողովրդին հանել էին ոտքի, հետ քաշվել: Մենք չենք ուզում` այսպես լինի: Մենք միշտ պատրաստ ենք արտահերթ ընտրություններ պահանջել, բայց հիմա պահը չի, դուրս գանք՝ գոռա՞նք…»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագր»-ի անդամ, «Սասուն ջոկատի» հրամանատար Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի խոսքով՝ իրենք իրենց գործն են իրականացնում, պատրաստվում են «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակել որպես կուսակցություն և ընտրություններին քաղաքակիրթ եղանակով մասնակցել՝ չհիասթափեցնելով հանրությանը:
«Մենք ոչ թե դեմ ենք արտահերթ ընտրություններին, այլ այսօր բոլորդ էլ հասկանում եք, գիտակցում, որ հնարավոր ոչ մի ուժ չի կարող արտահերթ ընտրությունների տանի»,-հավելեց Սասուն Միքայելյանը:
«Մենք դեմ չենք գնալու հերթական ընտրությանը, մենք գնում ենք նրան, որ թույլ չտանք հերթական ընտրության ժամանակ լցոնումներ կատարվեն, ծեծ ու ջարդ լինի: Այսինքն՝եթե քեզ խփում են ու դու պատասխան չես տալիս ուրեմն դու պարտվում ես: Մենք պետքա էս ձևով իշխանության մռթին հագցնենք, որ չկարողանան ուրիշ բան անեն»,-հավելեց Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: