04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանդիպել է գլխավոր դատախազի հետ

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևւորգ Կոստանյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ դատախազի հետ զրուցել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Դատախազը նույնպես մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով: Գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ՝ ստորագրությամբ՝ քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով»,-ասաց պատգամավորը: Հիշեցնենք, այսօր 17.40-ին կլրանա Ենոքյանի կալանավորման 72 ժամը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Զոհրաբյանը հայտնել էր, որ ստորագրությանը մասնակցել է 37 պատգամավոր, և նշել, որ Գոհար Ենոքյանը համաձայնել է մասնակցել դատական գործընթացին, սակայն նրա առողջական վիճակը այս պահին չի ներում գտնվել այն վայրում բացի տնից: 

Գոհար Ենոքյանը ձերբակալվել է սպանություն նախապատրաստելու կասկածանքով, ընդ որում ըստ մամուլի՝ նա կասկածվում է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի նկատմամբ սպանության փորձի նախապատրաստելու մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ