9 վիրավոր եւ 1 զոհ. Շուշին մերն էր
«Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Շուշիի ազատագրումը հպարտություն էր, վեհություն էր, քանի որ Շուշին դարեր ի վեր չի ազատագրվել: Անգամ Անդրանիկ զորավարը պաշարել ու չի կարողացել ազատագրի Շուշին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ազատամարտիկը Շուշիի գրավումը հիշելիս հուզվում է: Խոջալուն և Շուշին , նրա խոսքով` Արցախյան պատերազմի կարևորագույն օպերացիաներն են: Սասուն Միքայելյանի փոխանցմամբ` Շուշիի օպերացիան կարելի է բացատրել մի քանի դրվագով:
«Իմ մեջ տպավորվել է, որ մի կին խմոր է հունցել, երբ մենք մտանք Շուշիի: Այս կինը խմորոտ ձեռքերով փախնում էր ու ընենց վախեցած մնաց իմ հիշողության մեջ: Իրանք չէին սպասում, որ մենք Շուշին կվերցնենք»,-հիշողություններով կիսվեց ազատամարտիկը:
«Ուղղակի բերվեց կապվեց Հայրենական պատերազմի հաղթանակի օրի հետ, թե չէ Շուշի մտանք մայիսի 8-ին, ժամը 9-ի կողմերն էր բարձունքը վերցրինք` 9 վիրավոր ու 1 զոհով»,-հավելեց Սասուն Միքայելյանը: