11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը դժգոհ է` ինչ կատարվեց

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Կառավարություն-Ազգային ժողով համագործակցությանը: «Մենք ունենք բաց, օրինակ վերջերս մենք Ազգային ժողվում ներկայացրեցինք օրինագիծ եկամտահարկի մասին, և այն, ինչի մասին խոսվում էր օրենքում, դրա մասին պատգամավորների մի մասը ընդհանրապես չէր խոսում, այլ խոսում էր կարծես թե այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ կամ Կառավարության ներկայացուցիչներն են վատ ներկայացնում նախագիծը, կամ պատգամավորները ծանոթ չեն դրան: «Բայց այս բեռը և պատասխանատվությունը ես ուզում եմ վերցնել մեզ վրա: Մենք պետք է այնպես ճիշտ, պարզ ու թափանցիկ ներկայացնենք, որ պատգամավորներն ընկալեն: Այդ հարցում ես բոլոր նախարարներին, փոխնարարներին, ովքեր գնում են Ազգային ժողով նախագիծ զեկուցելու, ուզում եմ հորդորել, որ լինեն ուշադիր»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովում պատգամավորները դժգոհություն էին հայտնել մի շարք նախագծերի ուշ ներկայացման համար, ինչպես նաև տարընկալման առիթ հանդիսացավ եկամտահարկի մասին օրենքը: Օրենքի իրական բովանդակությունը աղավաղվեց. որոշ պատգամավորների «թեթեւ ձեռքով» այն հանրությանը ներկայացվեց որպես «խոպանչիների հարկման» օրենք:

Վարչապետը հորդորեց նաև նախագծերն ավելի վաղ ուղարկել պատգամավորներին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ