10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր մոտեցումներ եւ հին անվստահություն. Ժամանակ

Ժամանակը վերլուծել է նախագահի ամերիկյան այցը, նշելով, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակացույցը ինքնին տպավորիչ հանդիպումներ չէր ենթադրում, սակայն դրանցից մեկը իսկապես բավականին ուշագրավ է դարձել: Սարգսյանը ամերիկյան Սենատում հանդիպմանը, ի թիվս երեք սենատորների, հանդիպել է նաեւ Հանրապետական, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մըքքեյնի հետ:

Մըքքեյնի ներկայությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպող երեք սենատորների շարքում ուշագրավ է այն պատճառով, որ այս գործիչը ԱՍՆ քաղաքական -իսթեբլիշմենթում Ռուսաստանի հանդեպ ամե նառադիկալ տրամադրված գործիչներից մեկն է եւ պարբերաբար հանդես է գալիս Սոսկվայի կայսերական հավակնությունների հանդեպ ամերիկյան կոշտ քաղաքականություն վարելու կոչերով: Ահա, այս տեսանկյունից հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն ամերիկյան այցի ընթացքում հանդիպում է նման գործչի հետ, ինչը բնականաբար կարող է մեծ խանդով ընդունվել Ռուսաստանում, ուր ի դեպ, ամերիկյան այցից հետո պետք է մեկնի Սերժ Սարգսյանը՝ ԵՏՄ խորհրդի նիստին եւ մայիսի 9-ի տոնական շքերթին մասնակցելու:

Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանն առնվազն հրապարակային հանդիպումների մակարդակում առավել ներկայացուցչական քաղաքական շփումներ է ունենում միայն թե ԱՄՆ-ում գործող կենսունակ հայկական կազմակերպությունների եւ պաշտոնական Երեւանի միջեւ փոխադարձ վստահություն չկա, ինչը էապես կվնասի այս երկրում Հայաստանի հնարավորություններին՝ մասնավորապես եթե այս ամենը դիտարկելու լինենք ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնին:

Վստահության պակասն ակնհայտ է, ինչը նշանակում է, որ Երեւանի ազդակները ամերիկահայ համայնքում պարզապես չեն ընդունվում եւ չեն ընկալվում, իսկ առանց դրա պաշտոնական Երեւանը ԱՄՆ հետ աշխատանքի իր միջոցների առումով չափազանց կաշկանդված եւ սահմանափակված վիճակում է եւ միայն այն, որ ԱՄՆ այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնում է Եվրասիական ուղղիչ աշխատանքային հիմնարկ, արդեն իսկ շատ խոսուն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ