Նամակ են ստացել վարչապետից

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհդակցություն է կայացել խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նշենք, որ պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ շատ հարցեր կան ԱԺ արտահերթ նիստում, որոնց դեռևս չեն հասցրել ծանոթանալ ու մանրամասն քննարկել:
Նաղդալյանը նշեց, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանից նամակ են ստացել, որով առաջարկվում է նիստի օրակարգից հանել ՀՀ քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցմամբ հանել:
Նաղդալյանը նշեց, որ նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվելու ժամանակ հնարավորություն կա մտահոգությունները բարձրաձայնելու: