Ջեյմս Ուորլիքն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ես ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա: