02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Օրենքները սրճարաններում չեն գրում, ժողովուրդ ջան»

Ազգային ժողովում «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդայանը: Նա նշեց, որ այս ամբիոնի ու ազատ խոսքի գայթակղությունը շատ մեծ է.  «Ինչքան ավելի կոպիտ, ինչքան ավելի վատ, կոշտությունով աչքի ընկնել, ինչո՞ւ եք անպայման ուզում այդ կոպտությունով աչքի ընկնել, բովանդակային բազմաթիվ բաներ կան, որ կարող են քննարկել, բայց ի՞նչի է պետք անպայման այս պետության, իշխանության, կառավարության մասին խոսել այնպես, կարծես թե թշնամու իշխանությունն ու պետությունն է, ոնց որ թնամական կառավարություն է»:

Դիմելով մյուս պատգամավորներին ևս՝ Նաղդալյանն ասաց, որ անպայման օգտագործում են արհամարհանք, դակել , դավեր բառերը: Հեղինե Բիշարյանն օրինակ նշել էր, որ  օրենքները սրճարաններում են գրվում: «Այս երկրում օրենքները սրճարաններում չեն գրում, ժողովուրդ ջան, ի՞նչի համար ենք ուզում անպայման կոպիտ խոսելու մրցույթն այստեղ իրագործել: Արտահերթ նիստ հրավիրելու կարգը խախտված չէ, օրենքով սահմանված բոլոր պայմաններն այստեղ կան, պակասում են որոշ եզրակացություններ»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը ուշադրություն հրավիրեց, որ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հետևում է քննարկումներին ու կտա պատգամավորների հարցերի պատասխանները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ