28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը արտահայտում է համանախագահների սկզբունքային վերաբերմունքի փոփոխությունը. Հ. Նաղդալյան

Ուշագրավ են վերջին օրերին միջազգային դիտորդների և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականներն ու մեկնաբանությունները ԼՂՀ-ում անցկացված  խորհրդարանական ընտրությունների շուրջ: Արդյո՞ք փոխվել է միջազգային հանրության դիրքորոշումը Արցախի նկատմամբ՝ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանից.

 -Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ գլխավոր միտքը հետևյալն էր՝ «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում»:   Եվ սա կարևոր ու բեկումնային միտք է, որ արտահայտում է նաև համանախագահների սկզբունքային վերաբերմունքի փոփոխությունը, փոփոխություն, որի վրա նպատակաուղղված են եղել մեր երկարաժամկետ դիվանագիտական աշխատանքները:

Չէ ՞որ, խոշոր հաշվով, Արցախի  ժողովրդի պայքարը , արդեն մի քանի տասնամյակ, հենց սեփական ապագան որոշելու իր իրավունքի համար է: Սեփական ապագան որոշելու իրավունք ՝ նշանակում է տնօրինել իր ճակատագիրը, իսկ միջազգային իրավունքին բնորոշ ձևակերպմամբ՝ սեփական կամարտահայտությամբ ձևավորել իր իշխանությունը, իր պետությունը: Ուստի և մենք , կարծում եմ, պետք է, նախևառաջ, նկատենք ձևակերպումների տարբերությունը, գնահատենք մեր դիվանագիտական կորպուսի, արտաքին քաղաքական գերատեսչության և երկրի նախագահ Ս. Սարգսյանի կատարած այն աշխատանքը, որի արդյունքն են համանախագահների բանաձևումների մեջ այս և նման փոփոխությունները: Հիշեցնեմ, օրինակ, այս տարվա սկզբում համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունը, որն աննախադեպ էր հրադադարի արդեն 20 տարվա  ընթացքում, որտեղ այլևս միակողմանիորեն, ուղղակի Ադրբեջանի հասցեին բավական կոշտ գնահատական էր տրված՝  «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ կարգավորելու՝ իր ստանձնած պարտավորություններին»: Սա հստակ մեղադրանք էր Ադրբեջանին թե’ հրադադարի խախտման պատասխանատվությունը կրելու, թե’ հայ-ադրբեջանական սահմանում և թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ստեղծման մեջ,  և հրաժարում բալանսավորված հայտարարություններից :

Այսինքն՝ սա նաև համանախագահների վերաբերմունքի մեջ սկզբունքային փոփոխությունների հետևողականության մասին է վկայում:

Հակամարտության համապարփակ կարգավորման գործում իր ապագան որոշելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը ճանաչելը, եթե ուզում եք իմանալ, նշանակում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելը ընդամենը ժամանակի և բանակցային տեխնիկայի հարց է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ