28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ս.Խաչի մասունքը մեծ շուքով դրվեց Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում

05.05.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու  Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում:

Խաչափայտի մասունքը Հարություն Հովսեփյանին նվիրաբերվել էր Բուլղար Ուղղափառ եկեղեցու Օխրիդյան վանքից: Վերջինս էլ, պատրաստելով մի մեծ խաչ, մասունքը տեղադրել է նրա մեջ:

Երևման Ս. Խաչի տոնին մասունքը հանձնվեց Ս. Սարգիս եկեղեցուն: Արժանապատիվ տեր Բարթուղիմեոսը այդ օրվա տոնական Պատարագը մատուցեց Ս. Խաչի մասունքով պատրաստված Խաչով, իսկ Պատարագի ավարտին կատարեց Անդաստանի կարգ՝ օրհնեց հավատացյալներին: Արարողությունից հետո Ս. Խաչը դրվեց եկեղեցում ի երկպագություն:

Տեր հայրն իր քարոզում շնորհակալություն հայտնեց Խաչի քավոր Հարություն Հովսեփյանին մասունքի հանձնման համար և մասնավորապես նշեց. «Այսօր իսկապես տոնի խորհուրդը իրականություն դարձավ մեր համայնքի համար: 351 թ. Ս. Խաչը երևաց Երուսաղեմի երկնակամարում և բազմաթիվ մարդկանց դարձի բերեց, ամուր պահեց իրենց հավատքի մեջ, իսկ այսօր Աստված մեզ ուղարկեց Ս. Խաչափայտի մասունքը և մեր մեջ ևս երևաց Ս. Խաչը, որը մեզ ավելի պետք է միավորի, զորացնի մեր հավատքն ու հոգևոր և մարմնավոր բժշկություն կպարգևի հավատքով խնդրողներին»:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»

Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ