28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամեն ինչից եկամուտ ենք քաղում

 «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել ենք ցանկանում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և լրացում կատարելու մասին օրենքի նախագծից:

Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկը և 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ հաշվարկների հիման վրա են ստեղծվել 13 և 5 տոկոս դրույքաչափերը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ դրույքաչափերը համադրել են ԵՏՄ-ի կանոնակարգերի հետ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ այս նախագիծը արտարհերթ նիստերով քննարկելու մեջ միտում են տեսնում: Նա վստահեցրեց, որ խնդիր է դրված այնպես անել, որ նախագծի շուրջ լուրջ քննարկումներ չծավալվեն։ Զուրաբյանը նշեց, որ երեկ երեկոյան են այս նախագիծը բերել ԱԺ, իսկ իրենց նույնիկ չի տեղեկացվել, որ նման փոփոխություն է նախատեսվում այս օրենքում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ