11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմ մարտական ընկերն է. Սուրիկ Խաչատրյանը՝ Սեֆիլյանից

«Նոր կառավարման մոդելն ավելի լավը կլինի, քան նախկինը, նախկինից ավելի լավը կլինի, բոլորը կողմ են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին: Նա նկատեց, որ իհարկե, ռեֆորմային ռիսկեր կան, ամեն մեկն էլ ուն իր ռիկսը, սակայն ժամանակի ընթացքում դա էլ է լուծվում:

Անդրադառնալով լուրերին, թե Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ նա զարմացավ. «Տիգրանը Երևանում է, ի՞նչ ունի այնտեղ անելու»:

Մարզպետը չցանկացավ անդրադառնալ Բուդաղյանների գործին: «Ես խի պիտի խուսափեմ դատարան ներկայանալ, եթե կանչեն, կգնամ»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է խուսափում այցելել դատարան: Ինչ վերաբերում է «Նախախորհրդարանի» անդամների կալանավորմանն, ապա նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանն իր մարտական ընկերն է, բայց թե ինչու է կալանավորվել, տեղյակ չէ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ