18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայիսի 9-ը կնշվի բոլոր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը՝ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:

Մայիսի 22-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց: Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ