Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց
Ընդունված կարծիք է, որ տղամարդկանց դուր են գալիս մինչեւ 25 տարեկան կանայք, սակայն ռուս սոցիոլոգների կատարած վերջին հարցման արդյունքներն այլ կարծիք են ձեւավորում:
Պարզվել է, որ 16-20 տարեկան դեռահաս աղջիկներին գերադասում է հարցված տղամարդկանց ընդամենը 4 տոկոսը: Տղամարդկանց 24 տոկոսի կարծիքով` առավել հմայիչ են 21-25 տարեկան աղջիկները, ընդ որում այս տարիքային խմբին գերադասում են նույն տարիքային խմբի տղամարդիկ: 30 տոկոսը գրավիչ են համարում 26-30 տարեկան կանանց: Մասնագետների հավաստմամբ` դա կնոջ սեքսուալության, ֆիզիկական, մտավոր, մասնագիտական կարողությունների, ինչպես նաեւ երեխա ունենալու ամենաօպտիմալ տարիքն է:
Հատկանշական է, որ 25-ից բարձր տղամարդկանց առավել գրավում են այսպես կոչված “բալզակյան տարիքի”` 31-35 տարեկան կանայք: Տղամարդկանց կարծիքով` այս տարիքի կանայք “իսկապես կանացի են, փորձ ունեն եւ չեն ապրում անուրջներով”:
Տղամարդկանց 9 տոկոսի համար հմայիչ են 36-40 տարեկան կանայք: Բնությունը կնոջը վերջին հնարավորությունն է տալիս առողջ երեխա ունենալու, որի հետ կապված կենտրոնանում են հոգու, ուղեղի եւ մարմնի բոլոր ռեսուրսները:
Տղամարդկանց 3 տոկոսը կարծում է, որ կանանց հմայքի գագաթնակետը 41-45 “առեղծվածային” տարիքում է:
Եվ միայն հարցված տղամարդկանց 7 տոկոսն է դժվարացել նշել կանանց ամենահմայիչ տարիքը` համարելով, որ յուրաքանչյուր տարիքում էլ կանայք յուրովի են հմայիչ: