Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` այն կարևորելով պատմական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: