28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնյաները չեն սիրում լուսանկարվել

«Լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքները կատարելիս հաճախ պաշտոնյաների կողմից խոչընդոտների են հանդիպում, ինչն էլ տեղեկատվության ազատության խոչընդոտում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը։

Հիշեցնենք, մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն էր: Ըստ Հայրապետյանի՝ միայն Հայաստանում չէ, որ լրագրողներն աշխատանքի ընթացքում խոչընդոտների են հանդիպում, սակայն այլ երկրներում բռնության դեպքերը պատճառաբանված են Հայաստանում՝ ոչ:

 «Պաշտոնյաները չեն սիրում լուսանկարվել»,-շեշտեց Հայրապետյանը: Ասուլիսի մյուս բանախոսն՝ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը նկատեց` Հայաստանում կարելի է 400 000 դրամ ունենալով ստեղծել ինտերնետային մամուլ, ինչը սխալ է: Ըստ նրա՝ լրագրողները պետք է պայքարեն ազատ մամուլ ունենալու համար, ինչը Հայաստանում առկա չէ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ