18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Տարոսը Հայաստանին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին և կարծիք հայտնել, որ 2015թ մայիսի 3-ի ընտրություններում հաղթել է ժողովուրդը:

Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Սա չափազանց կարևոր է։ Չնայած երկրների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ լավ էլ հետաքրքրվում են արդյունքներով, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կանալներով դիտորդներ են ուղարկում։

Եվ ահա դիտորդները փաստում են ընտրությունների կազմակերպման միջազգային մակարդակ։ Եվս մի քայլ դեպի ճանաչում, կայացած ժողովրդավարության ևս մի ապացույց։ Դա իր արդյունքը տալու է։ Դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից ով է հաղթել։

Բայց դա այդքան կարևոր չէ։ Հայտնի է միայն, որ հաղթել է ԼՂՀ ժողովուրդը։ Իսկ իշխանությունները մարդավարի ընտրություններ էին կազմակերպել։ Տարոսը Հայաստանին»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ