10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու ենք Հռոմի պապին այսքան նվեր տվել. Ադրբեջանն իսկապես տկար է

«Ադրբեջանն իսկապես տկար է. Ալի Հասանն ասում էր՝ ինչի էինք մենք Հռոմի պապին այսքան նվեր տալիս, միայն տկար ուղեղը կարող է նման բան ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում երեկ կայացած ընտրություններից հետո Ադրբեջանը ցույց տվեց, որ իրավունք չունի հայերին կառավարելու, որևէ հարց չկա, որ հարաբերվեն ու փորձեն քննարկել այս երկու ազգերը:

«Ուրախ եմ, որ վերադարձանք միացում գաղափարին, երբ Բակո Սահակյանն ասում է, որ իրենց հիմնական նպատակը ՀՀ-ի հետ միավորվելն է, մենք ասում ենք, որ Արցախը մեր հայրենիքի մի մասն է ու պիտի լինի դրան համապատասխան, իսկ ադրբեջանցիները արջի մի երգ ունեն՝ ասում են՝ մեր հողերը ետ տվեք»,-շեշտեց Սարգսյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Ադրբեջանը նույնպես պետք է շնորհավորեր Արցախին երեկվա ընտրություններից հետո: «Եթե Ադրբեջանն Արցախին  ճանաչում է իր մի մասը, այդ դեպքում պետք է ճանաչեր նաև ընտրությունների արդյունքները: Ըմբոստանալն ու քննադատելը բոլորն ինքնագոլեր են Ադրբեջանի համար, դրանով ցույց են տալիս, որ չի կարելի Ղարաբաղն իր տարածքով ու ժողովրդով հանձնել Ադրբեջանին, որովհետև այդտեղ հայ ժողովրդի համար ավելի վատ կլինի, քան ադրբեջանցիների համար իրենց երկրում: Ցույց են տալիս, որ պետք չէ Ղարաբաղը վերադարձնել ադրբեջանական պետության կազմ»,-եզրափակեց Արշակյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ