18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարը մեկնել է

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության  և  ջրային  տնտեսության  դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա:

Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության,բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:

 

Հանդիպման ավարտին  նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայիգյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության ևանտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին:

 

Հանդիպումներ են նախատեսված նաև  Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարությանպաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողտնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:

 

Այցի շրջանակներում  նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ