18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախում այսօր լռության օր է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ մայիսի 2-ին լռության օր է, ԼՂՀ-ն  պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մայիսի 1-ին ավարտվել է քարոզարշավը, եւ, ըստ օրենքի, այսօր արգելվում է քարոզչությունը։

Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը (6), ՀՅԴ-ն (34) եւ «Շարժում-88»-ը (14)։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ