04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպանությունը բացահայտվեց

Ապրիլի 29-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ  գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960 ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:

 Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 30-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Մրգաշատ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հովսեփ Սարգսյանը:

Քննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ