04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նորություն կա

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով նոր մեղադրյալ է ներգրավվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան եւ Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական դիրքը եւ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաեւ կատարել պաշտոնական կեղծիք:

 Արամ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատավճիռը կայացվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին և Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ