11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրային խորհուրդն ամփոփել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու իրադարձությունները

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին ու իրադարձություններին, որոնք ՀԽ անդամները բարձր են գնահատել` կարևորելով ստացված դրական արդյունքներն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:
 
Որպես կարևոր ձեռբերում` առանձնացվել են միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը համամարդկային խնդիր որակելու փաստը, հարցի աննախադեպ մեծ հնչեղությունը, ինչպես նաև Հայաստանի ու հայության նկատմամբ ստեղծված դրական վերաբերմունքը: 
Հանրային խորհուրդը բարձր է գնահատել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքը թե´ գաղափարական և թե´ կազմակերպչական տեսանկյունից:
 
Կարևորելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ համայն հայության համախբումն ու բարձր մակարդակով և միասնական ջանքերով խնդրի բարձրաձայնումը ողջ աշխարհում` ՀԽ-ն փաստել է, որ սա նաև առիթ էր հասկանալու, որ Հայաստանի և հայության առջև ծառացած մյուս բազմաթիվ հարցերի շուրջ նույնպես հնարավոր է հասնել լուրջ հաջողությունների: 
 
Հանրային խորհուրդը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ստեղծված իրավիճակը որակել է` իբրև նոր փուլ հայ ժողովրդի և պետության կյանքում` ընդգծելով, որ ձեռք բերվածն ու դրական էներգիան անհրաժեշտ է ուղղել մյուս խնդիրների լուծմանն ու մեր երկրի զարգացմանը: Միաժամանակ նշվել է, որ հասարակության սպասելիքներն այլևս ավելին են, և հին մոտեցումները չեն կարող բավարարել հանրության լայն շերտերին:  
Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել այս հարցերի շուրջ հանրային քննարկումների շարք սկսել, ինչպես նաև բարձրացված հարցերը քննարկել Հանրապետության ղեկավարի հետ:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ