20-րդ դարի մարդկության գլխավոր հատկանիշը` մարդիկ մոռացել են Աստծուն. Սոլժենիցին
«Եթե ինձնից պահանջեին ասել 20-րդ դարի մարդկության գլխավոր հատկանիշը, ապա ես չէի գտնի ավելի հստակ ու բովանդակալից պատասխան, քան հետևյալը. մարդիկ մոռացել են Աստծուն: Մարդկային գիտակցության արատներով, որը զուրկ է աստվածային նախատիպերից, որոշվեցին այս դարի հանցագործությունները:
Վերջին երկու դարերի զուր հույսերին, որոնք մեզ հանգեցրին ոչնչի և բերեցին միջուկային և ոչ միջուկային մահվան շեմին, մենք կարող ենք հակադրվել միայն Աստծո ջերմ ձեռքի համառ որոնումներով, այն ձեռքի, որը մենք այնքան անփույթ ու ինքնավստահ կերպով հրել էինք մի կողմ»:
Պատերազմի ժամանակ, ծառայելով որպես գումարտակի հրամանատար, Սոլժենիցինն անձնական նամակագրության մեջ իրեն թույլ էր տվել քննադատական խոսքեր ասել Ստալինի մասին, ինչի համար դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում crossnews.am-ը:
Դպրոցում նրան սովորեցրել էին մարքսիզմի սկզբունքները, որոնցով էլ նա առաջնորդվում էր: Սակայն ճամբարում նա հանդիպում է հավատացյալների և դառնում Աստծուն: Սոլժենիցինը գրում է. «Տիեզերքի Աստված: Ես կրկին հավատում եմ: Իսկ ինձ՝ ուրացողիս հետ Դու միշտ ես եղել… »:
Ավելի ուշ նա գրում է. «Մեր կյանքը նյութական հաջողության որոնում չէ, այլ արժանավայել հոգևոր աճի որոնում: Մեր ողջ երկրային կյանքը միայն միջակա քայլ է դեպի ավելի մեծ զարգացում, և այդ աստիճանից պետք չէ ընկնել, ոչ էլ՝ անիմաստ թափառել: Նյութական օրենքները չեն, որ բացատրում են մեր կյանքը և ճանապարհներ բացում նրա համար:
Ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի օրենքները երբեք մեզ չեն բացի, թե ինչպես է Արարիչը պարբերաբար և ամեն օր մասնակցություն ունենում մեզնից յուրաքանչյուրի կյանքին: Իսկ այն, որ Նա մասնակցություն է ունենում՝ կասկածի ենթակա չէ»: