03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Պարզ ու մարդկային շնորհակալություն Քարդաշյանին, Արթուր Աբրահամին, Ազնավուրին…

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթում շնորհալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, քաղաքական գործիչներն, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությանը: Նա շնորհակալություն հայտնեց այն երկրների նախագահներին, ովքեր ապրիլի 24-ին Երևանում էին, այն պատվիրակություններին, ովքեր ևս այստեղ էին:

«Պարզ ու մարդկային շնորհակության ձեզ»,-ասաց պատգամավորը: Նա երախտիքի խոսք հայտնեց Արթուր Աբրահամին, Քիմ Քարդաշյանին, Շառլ Ազնավուրին, Շերին, Քերոլայն Քոքսին և մյուսներին: Անուն առ անուն շնորհակալությունից հետո Թևան Պողոսյանը նշեց. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանցից, ովքեր մասնակցել են, մեր ցավը կիսել են, ու հավատացել են մեր վերածննդին»: Թևան Պողոսյանի ելույթին հաջորդեցին ծափահարություններ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ