19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր արածը շատ քիչ է /վիդեո/

Հուզմունքը երբեմն խանգարում է արտահայտել զգացածը, բայց երբեմն նաև լրացնում ու ամբողջացնում է ասելիքը: Մարմնի որևէ հատվածից զրկված լինելու փաստը չի կարող մարդուն զրկել նորմալ առօրյայով ապրելու հնարավորությունից:

«Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները ցանկանում են լինել իրենց հայրենակցների կողքին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:

Տղաները իրենց պարտքն ունեն հատկապես ազատամարտիկների առաջ: «Առաջինը պետք է թիկունք լինենք նրանց, ովքեր իրենց արյունը տվեցին մեր ժողովրդի համար»,-ասում ք բարեգործական ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը:

Ցեղասպանության 100 ամյա միջոցառումների շրջանակում ամերիկաբնակ հայ բայքերները Հայաստանում են առաքելությամբ. համակարգիչներ ու էլեկտրիկ սայլակներ են նվիրում հաշմանդամ ազատամարտիկներին:

Այս անգամ տղաները «Սատար հաշմանդամների» հասարակական կազմակերպության հյուրն էին:

Արցունքները ու հպարտությունը խառնվելով իրար այս սրահում մի խորհուրդ էին կրում՝ հայրենիք:

«Սա այն փոքր բանն է , որ կարողանում ենք անել վիրավորված ազատամարտիկների համար: Մեր արածը շատ քիչ է իրանց արածի դիմաց»,-կիսվեց Սամ Նաջարյանը:

 «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը նշեց, որ այս պահը ոգևորում ու կրկնակի լավատեսություն է տալիս ազատամարտիկներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ