Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի ՍԴ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան եւ պահանջել վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը, գրում է Ermenihaber.am-ը։
Կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիսի կաթողիկոսարանի ու ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարևոր քայլ կարող է դառնալ` ժողովրդի ունեցվածքի վերադարձի ու ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում:
Հաղորդագրությունում նշված է, որ Վաշինգտոնում և Ժնևում մամուլի ասուլիսներ են կազմակերպվելու՝ միջազգային հանրությանը պահանջները ներկայացնելու համար։