19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վերադառնալով տուն` չի գտել ոչ կնոջը, ոչ աղջիկներին

Կարապետ Կոկոզյանի պատմությունը

Ուրֆա

Հորդանանաբնակ Հարութ Մադարյան ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի պատմությունը: Վերադառնալով տուն նա չի գտել կնոջն ու աղջիկներին, իսկ տունն ավերված է եղել:

«Մորս պապիկն ապրում էր Ուրֆայում: Կարողացել է փրկվել օսմանյան բանակից: Երբ վերադարձել է տուն, չի գտել ոչ կնոջը, ոչ աղջիկներին, ոչ էլ իր տունը, որն ավերված էր: Կարապետը որոշել է ապրել այլ երկրում: Նա սկսել է հետևել օսմանյան բանակին՝ տեսնելու՝ որտեղ էին նրանք տանում իր համագյուղացիներին, տեսնում էր՝ ինչպես են նրանց տանում Մերձավոր Արևելքի (Հորդանան) լեռներով, նրանք խմբերով էին շարժվում, ամեն խմբում 50-55 հայ:

Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ էին, ամեն խումբը հսկում էր 2 օսմանցիժ: Նա տեսնում էր՝ ինչպես էին հայերը կուլ տալիս ոսկին, միայն թե չտային օսմանցիներին: Երբ նա եկավ Հորդանան, հանդիպեց իր զարմուհի Զարքային և ամուսնացավ նրա հետ: Տարիներ անց նրանք տեղափոխվեցին Ամման, և 12 զավակ ունեցան»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ