11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք «սամասուդի» դեմ ենք. Արա Բաբլոյան

Ազգային ժողովում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ նախագծում որևէ ձևով արտացոլված չէ բուժաշխատողի պաշտպանվածության հարցը: Նախագծով առաջարկվում է, որ բժիշկները վերապատրաստում պիտի անցնեն, սահմանվում է սերտիկֆիկատ, կրեդիտ, բժիշկների որոկավորման հարցն է դրվում: Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից նա հետաքրքվեց, թե ինչպիսին է փոքր կլինիկաների լիցենզավորման վիճակը:

 Բաբլոյանը պատասխանեց, որ կլինիկաները ենթակա են մի օրենքի և մի կանոնակարգի, ուղղակի փոքրերին վերաբերող այլ չափանիշներ կան, մեծերի համար՝ այլ: Բաբլոյանն անդրադարձավ նաև բուժաշխատողների պաշտպանվածությանը. «Մասնագիտական իրավունքի պաշտպանության մասին ասեմ, որ մենք «սամասուդի»՝ ինքնուրույն որոշումների դեմ ենք: Մենք ուզում էինք, որ փոփոխություն մտցվի, որ ինչպես Ոստիկանության աշխատողի վրա ձեռք բարձրացնելու դեպքում, ավելի շատ է տույժ հասնում, քան մյուս դեպքում, այնպես էլ բժշկի նկատմամբ բռնի գործողություն լինելու դեպքում ավելի խիստ տույժ ստանա, քան ընդհանրապես: Եթե բուժաշխատողը սխալվել է, թող պատժեն օրենքով, այլ ոչ թե գիշերը մի խմած մարդ գա ու ձեռք բարձրացնի նրա վրա ու մնա անպատիժ»,- եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ