Ում զոհն է բանակում հանկարծամահ եղած Նորայրը
Փաստինֆոն գրում է. Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանը կենդանության օրոք ունեցել է սրտի էնդոկարդիտ, որը հայտնաբերելու դեպքում նա ընդհանրապես չպետք է զորակոչվեր եւ ծառայեր բանակում և ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով պետք է ազատվեր զինվորական ծառայությունից:
Դատական նիստում իր ցուցմունքի ժամանակ հայտարարեց բժիշկ-ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանը:
Ըստ նրա՝ եթե նորակոչիկի մոտ հայտնաբերվեր այդ հիվանդությունը, նա ճանաչվելու էր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ Ավելին՝ Նորայր Սահակյանին ընդհանրապես չպետք է պատվաստում կատարվեր, դրանից հետո նա դատապարտված էր մահվան՝ անկախ նրանից, թե ինչ բուժօգնություն կցուցաբերվեր:
Նշենք, որ Կարեն Ջուլհակյանը հավաքակայանի հերթապահ բժիշկն է, և նրան են տեղեկացրել, որ նորակոչիկներից մեկի՝ Նորայր Սահակյանի ինքնազգացողությունը վատ է։ Նա զննել է նորակոչիկին, վերջինս գանգատվել է, որ մի փոքր իրեն լավ չի զգում և կարծես թե ջերմությունը բարձր է:
Զննումից հետո նորակոչիկին տվել է «պարացետամոլ» դեղահաբ և ընդամենը 10-ը րոպե անց նորակոչիկի ջերմությունը 38,3-ից իջել է 37,3: «Նորակոչիկի վիճակը տեսանելիորեն լավացել է»,- նշեց Ջուլհակյանը՝ հավելելով, որ կարիք չի եղել նրան հոսպիտալացնելու:
Թե երբ է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը ճանապարհ ընկել դեպի զորամաս, այդ մասին Ջուլհակյանն ընդհանրապես տեղյակ չէր:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում