21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

42-ամյա կինը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել զինվորներին

ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը զինծառայողներին վիրավորանք հասցնելու համար, որը դրսևորվել է սեռական բնույթի հայհոյանքներ տալով, հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ ստորադասներ հանդիսացող, ճաշարանի վերակարգում որպես բանվորներ ընդգրկված 2 զինծառայողի հետ՝ նրանց հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:  

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Տեղեկացնում է Փաստինֆո-ն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ